ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը:
Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։
Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին: Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին եւ սպային, որ լիազորված եմ եղել եւ պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը:
Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար: Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։