Պաշտոնական
ՊՆ. Վարժական հավաքներ կանցկացվեն պահեստազորայինների ներգրավմամբ
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՊՆ առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին:
Հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը: