«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Փոխնախարար. Դպրոցներում դասերը կանցկացվեն օրումեջ

Փոխնախարար. Դպրոցներում դասերը կանցկացվեն օրումեջ

Սեպտեմբերի 1-ից դպրոցներում ուսուցումը կլինի առկա, օգոստոսի 25-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Դասարաններում, որտեղ աշակերտների թիվը 20-ից ավել է, ուսուցումը չի իրականացվի օրումեջ, եթե դիմում ներկայացնեն ԿԳՄՍՆ։ Այսինք, այն դպրոցները, որոնք կապացուցեն, որ իրենք կարողանում են պահպանել հակահամաճարակային պայմանները հավուր֊պատշաճի, դիմում կներկայացնեն նախարարություն, և մեր ստուգումներից հետո կանցնեն ամենօրյա ռեժիմի»,- ասաց նա։

Անդրեասյանի խոսքով՝ մասնագետներն ասում են, որ կիսված դասարաններով ուսուցումը հնարավորությում է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել աշակերտներին։Ինչ վերաբերում է  առաջին դասարանցիներին, ապա նրանք օգոստոսի 31֊ին կգնան դպրոց։

Փոխնախարարը նշում է նաև, որ դպրոցն է որոշելու՝ 5-օրյա, թե 6-օրյա ռեժիմով պետք է աշխատի։

ԿԳՄՍ փոխնախարարը հավելեց նաև, որ առաջիկայում կհրապարակվեն կարգավարումները, թե դպրոցի անձնակազմից ովքեր կարող են չպատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չհանձնել։ Իսկ առհասարակ ուսուցիչների մեծ մասը գիտակցորեն է մոտենում պատվաստմանը։