Պաշտոնական
Փոխոստիկանապետը գործուղվել է Ստամբուլ
Նիկոլ Փաշինյանը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստամբուլ գործուղելու մասին որոշում է ստորագրել:
Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Ֆիդանյանը նոյեմբերի 21-26-ը մասնակցելու է Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին։ Վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում Թուրքիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: