«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

ՊՊԾ-ն կենթարկվի Փաշինյանին

ՊՊԾ-ն կենթարկվի Փաշինյանին

ՊՊԾ-ն առաջիկայում կարող է ենթարկվել ոչ թե ԱԱԾ-ին, այլ վարչապետին։ Ազգային անվտանգության ծառայության կազմում ներկայում գրասենյակի կարգավիճակ ունեցող պետական պահպանության ծառայության համար նոր կարգավիճակի առաջարկով հանդես է եկել հենց ԱԱԾ-ն։

Իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային e-draft.am հարթակում այսօր հրապարակված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում ու հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթով ԱԱԾ-ն առաջարկում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության համակարգից և ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում:

Նույն նախագծով սահմանվում է նաև, որ ՀՀ հատուկ պետական պաշտպանության ենթակա պաշտոնյաների պահպանությունը պետք է իրականացվի բացառապես ՊՊԾ-ի կողմից։
Ընդ որում, եթե այդ անձինք առերևույթ վարչական զանցանք կամ հանցագործություն են կատարում, պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը պարտավոր է պաշտոնյային անհապաղ տեղեկացնել, որ նրա պահպանությունը կարող է կասեցվել, ապա այդ մասին անհապաղ զեկուցել ՊՊԾ պետին:
Վարչական զանցանք կամ հանցագործության հատկանիշներ պարունակող գործողությունները կրկին կատարվելու դեպքում պահպանությունը կարող է դադարեցվել ծառայության պետի ներկայացմամբ ու վարչապետի որոշմամբ։

Մեկ այլ նորամուծություն ևս. նախագծի հեղինակներն առաջարկում են պահպանության ենթակա պաշտոնյաների ցանկում ավելացնել ԱԺ նախագահին, ինչպես նաև` նրա ընտանիքի անդամներին։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին պետական պահպանություն տրամադրվում է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»,- սահմանված է նախագծում։

Առաջարկվում է նաև ԱԺ նախագահին ու նրա ընտանիքին հատկացնել անհատական բժիշկ, այնպես, ինչպես ներկայում տրամադրվում է ՀՀ վարչապետին ու ՀՀ նախագահին ու նրանց ընտանիքներին։ Եվ այդ ամենը` պետության հաշվին։
Օրինագծում չեն շրջանցել նաև ՀՀ պաշտոնաթող նախագահներին ու վարչապետերին։ Առաջիններին առաջարկվում է տրամադրել անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով, պաշտոնաթող վարչապետներին` 10 տարի ժամկետով։ Բայց անհրաժեշտության դեպքում ժամկետները կարող են երկարաձգվել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: