Արցախ
Քերի Քավանո. ԼՂ-ի շուրջ լարվածությունն ու բռնությունն աճում են
Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն ու բռնությունն աստիճանաբար աճում են, քանի դեռ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն:
«Հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտումները, վերջերս նաև վնասվել է տարածաշրջանը ջերմությամբ ապահովող գազատարը»,- նշել է Քավանոն: