Կարեվոր
Քոչարյանը կմնա կալանքի տակ (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը:
Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հրապարակեց որոշման ներածական և եզրափակիչ մասերը. Քոչարյանը կմնա կալանքի տակ:
Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիները ցնծությամբ ընդունեցին դատարանի որոշումը
Ամբաստանյալ Քոչարանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերովկաշառք ստանալու մեջ:
Նշենք, որ տուժողներին, նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև պաշտպանական կողմին լսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ գրավի կիրառմամբ Քոչարյանին ազատելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին ժամը 17-ին: