Քաղաքական
«ՔՊ»-ն չեղարկել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ, տեղեկացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունից։
Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։ Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։