«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օր

Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օր

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72 աշակերտ, որոնց Տերն ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին:

Ցավոք, Ավետարանում նշված չեն բոլոր աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար:

Հիսուս Քրիստոսն իր առաքյալներին և աշակերտներին «իբրև գառներ գայլերի մեջ»` երկու-երկու ուղարկեց` քարոզելու Աստծո Արքայությունը` ասելով. «Ով ձեզ լսում է, Ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, Ինձ է մերժում» (Ղուկաս 10:16):

Առաքյալների և աշակերտների միջև գրեթե տարբերություններ չկան, նրանք ունեն նույն իշխանությունը և առաքելությունը (Ղուկաս 10:9, 9:1):

Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը տոնում է Վարագա Խաչին հաջորդող շաբաթ օրը: