Պաշտոնական
Ռազմական դրությունը վերացնելու հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Արտահերթ նիստի օրակարգում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծն է, որը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։