ՌԴ դեսպանատունը «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ
Երևանում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ՝ տեղական տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների պատճառով։
«Վրդովված ենք տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառվող ցինիկ լցոնումներից, որոնք անարգող և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին»,-ասված է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:
Նշվում է, որ ռուսական կողմը դա դիտարկում է որպես ուղղակի սադրանք նման զրպարտությունների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից, որն ուղղված է ուղղված ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների խաթարմանը։
«Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նմանատիպ ոչ բարեկամական դրսևորումների կանխմանը, ներառյալ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանությունները։ Համապատասխան նոտան դեսպանության կողմից ուղարկվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված է հայտարարության մեջ:
Դեսպանատանը հիշեցրել են, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավված է ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներում:
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ի ցերեկը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել ուժեղ պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Միջադեպի հետևանքով զոհվել է 16 մարդ, տուժել՝ 62-ը, ևս երկուսը համարվում են անհետ կորած:
Հայաստանում և Արցախում գոստոսի 17-18-ը երկօրյա սուգ Է հայտարարվել: