ՌԴ-ն անհանգստություն Է հայտնել հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ
Մոսկվան անհանգստացած Է հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք իրոք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրվելու կապակցությամբ, ինչի հետեւանքով հայ զինծառայող Է սպանվել, երկուստեք կան վիրավորներ»,-ասել Է նա բրիֆինգում:
Զախարովայի խոսքով՝ լարվածության աճը հակասում Է կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին եւ քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին:
«Մենք ելնում ենք նրանից, որ հետագա Էսկալացումն անթույլատրելի Է, կոչ ենք անում դիմակայության մասնակիցներին՝ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի գործադրումից, ձեռնարկել իրադրության կայունացմանն ուղղված միջոցներ»,-հավելել Է Զախարովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995 թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Հուլիսի 27-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյանհատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարիխախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացելմարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: