«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ՌԴ ՊՆ. Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով

ՌԴ ՊՆ. Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով

Ռուս խաղաղապահները 23 դիտակետերում անցկացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտները:

Մեկ օրում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ 218 փախստականների անվտանգ վերադարձը: 2020 թվականի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայրեր է վերադարձել 48 459 մարդ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքը: 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ռազմամթերքից մաքրվել է 479,2 հա տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 շենք-շինություն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 23 087 պայթյունավտանգ առարկա:

Ռուսական արտագնա բժշկական բրիգադը Վանք բնակավայրում (Ստեփանակերտից 33 կմ հյուսիս-արեւմուտք) 18 բնակչի ցույց է տվել ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն, այդ թվում՝ 2 երեխայի: Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցույց տվել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր 1 218 բնակչի, այդ թվում՝ 155 երեխայի:

Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ-ի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Լեռնային Ղարաբաղում հակամարտության անհետ կորած մասնակիցների մասին տեղեկությունների հավաքման «Թեժ գծի» աշխատանքի ընթացքում ընդունվել է 574 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են Կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբին:

Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցների պահպանմամբ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է չընդհատվող փոխգործակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: