«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Սոթքում հայ զինծառայող է վիրավորվել

ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Սոթքում հայ զինծառայող է վիրավորվել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտ վիրավորում ստացած զինծառայողի մասին տեղեկությունը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Oգոստոսի 6-ին Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, որի պատճառով վիրավորվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող։
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ կարգավորել է միջադեպը», հաղորդել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):