ՌԴ ԶՈւ-ն կրկին լռության ռեժիմ է հայտարարում
ՌԴ ԶՈւ-ն լռության ռեժիմ է հայտարարում և հումանիտար միջանցքներ բացում Կիևից, Մարիուպոլից, Խարկովից, Սումիից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ռուսական հումանիտար շտաբին։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով 10։00-ից լռության ռեժիմ է հայտարարվում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Կիևին այս անգամ չի հաջողվի Ռուսաստանին մեղադրել հումանիտար գործողությունը խափանելու մեջ, քանի որ լռության ռեժիմը վերահսկվելու է անօդաչու սարքերով։
Մարտի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինը 1 ժամ 45 րոպե խոսել են հեռախոսով։
Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինը ֆրանսիացի պաշտոնակցին մանրամասն տեղեկացրել է Զապորոժիեի ատոմակայանի շրջանում ուկրաինացի ազգայնականների կողմից կազմակերպված սադրանքի մասին։ Պուտինն ընդգծել է, որ ՌԴ ԶՈւ-ն և պահպանության ուկրաինական ստորաբաժանումը շարունակում են ապահովել ատոմակայանի գործունեությունը։
Ելիսեյան պալատի տվյալներով՝ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ասել է, թե ատոմակայանների վրա հարձակումներ իրականացնելու մտադրություն Մոսկվան չունի։ Մակրոնն էլ կրկնել է Ֆրանսիայի և միջազգային հանրության մեծ մասի պահանջը՝ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայու։
ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական զորքերը չեն հարձակվում քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց վրա, բացի այդ կրկնել, որ կդադարեցնի ռազմական օպերացիան միայն այն դեպքում, եթե դադարի Ուկրաինայի դիմադրությունը, և որ նա վճռական է տրամադրված՝ հասնելու իր պահանջներին՝ կա՛մ բանակցությունների, կա՛մ ռազմական ճանապարհով, հաղորդում են Ելիսեյան պալատից: