Աշխարհ
Reuters. ԵՄ-ի հարաբերությունները Բելառուսի հետ վերանայվում են
ԵՄ-ի հարաբերությունները Բելառուսի հետ վերանայվում են երկրում տեղի ունեցած վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին:
«Վերանայվում է Եվրամիության եւ Բելառուսի միջև հարաբերություններին վերաբերող հարցերի ամբողջ սպեկտրը` կիրակի նախագահական ընտրությունների հետ կապված տխուր իրադարձությունների կապակցությամբ»,- մամուլի ասուլիսին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը:
Նա նաև հայտարարել է ԵՄ անդամ 27 երկրների համատեղ հայտարարության նախապատրաստման մասին` Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, գրում է gazeta.ru-ն: