«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Ռեյտինգային ընտրակարգը հանվեց

Ռեյտինգային ընտրակարգը հանվեց

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Միրզոյանն օրենքը ստորագրել է այսօր` ապրիլի 26-ին։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը և չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին: