Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոս Քավիչ արձանի վրա կլուսարձակվեն Հայաստանը ներկայացնող պատկերներ
Բրազիլիայում ՀՀ դեսպանության ու Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ Քրիստոս Քավիչ արձանի վրա կլուսարձակվի Հայաստանը և նրա պատմությունն ու մշակույթը ներկայացնող տեսաշար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը կոչված է նշելու Հայաստանի անկախության 29-րդ և Հայաստանի Առաջին Հանրապետության և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ տարելիցը:
ՀՀ Անկախության տոնի առթիվ Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության տոնին, Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով։ Ջրվեժի լուսավորումը տեղի կունենա տեղի ժամանակով երեկոյան ժամը 22-ին։