Պաշտոնական
ՌՈ-ն նյութեր է նախապատրաստում զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի վերաբերյալ (տեսանյութ)
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի վերաբերյալ.
«Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ը համապատասխան նյութեր է նախապատրաստում», – ասված է Հովհաննիսյանի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով: