«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Ռոբերտ Ամստերդամ. Մենք պաշտպանելու ենք Եկեղեցու ազատությունը միջազգային իրավական հարթակներում (տեսանյութ)

Ռոբերտ Ամստերդամ. Մենք պաշտպանելու ենք Եկեղեցու ազատությունը միջազգային իրավական հարթակներում (տեսանյութ)

Փաշինյանի կառավարության միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու գործերին ուղղակի հարձակում է ժողովրդավարության և Սահմանադրության վրա:

Սա ինձ հիշեցնում է միայն մեկ պատմական նախադեպ՝ բոլշևիկյան բռնաճնշումներն ու նրանց կողմից եկեղեցին պառակտելու փորձերը:

Ուզում եմ հստակ լինել՝ մենք թույլ չենք տա այս ապօրինությունները: Մենք պաշտպանելու ենք Եկեղեցու ազատությունը բացառապես օրենքի շրջանակներում և միջազգային իրավական հարթակներում:

Սիրելի՛ հայ ժողովուրդ,

Մինչ Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, մենք խորհրդածում ենք այս ժամանակաշրջանի վեհ խորհրդի շուրջ՝ մի պահ, երբ լույսը ցրում է խավարը՝ բերելով հույսի, խաղաղության և վերածննդի ուղերձը։

Պատմության ընթացքում հայ ժողովուրդը դրսևորել է հոգևոր տոկունության բացառիկ օրինակ՝ ապացուցելով, որ հավատքը և մարդկային ոգին կարող են վեր բարձրանալ նույնիսկ ամենածանր փորձություններից։

Այս սրբազան առիթով իմ մտքերն այն հոգևորականների հետ են, ովքեր շարունակում են մնալ անազատության մեջ՝ այս սուրբ օրերին մեկուսացված լինելով իրենց հետևորդներից։

Արդարությունը, ինչպես և այս տոնի լույսը, անկասելի է, և ես հավատարիմ եմ այն սկզբունքին, որ այն պետք է վերականգնվի բոլոր նրանց համար, ովքեր տառապում են իրենց համոզմունքների համար։

Թող այս տոնական օրերը հույսի նոր զգացում և արդարության հաղթանակ բերեն հայ ժողովրդին։

Շնորհավոր իմ բոլոր հայ ընկերների Սուրբ Ծնունդը։

Միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամ