Ռուբեն Մելիքյան. Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն ունի առողջական շատ լուրջ խնդիր (տեսանյութ)
Դիմակավորված ուժայինները 2025 թվականի նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Դատարանը 3 ամսով երկարացրեց «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։
Դատարանի որոշումը լսելուց հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է սկսում՝ իրավական խայտառակությունը դադարեցնելու պահանջով։
Հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց («կարցեր»), քանի որ ՔԿՀ-ում բացակայել է հացադուլ անցկացնելու համար նախատեսված մեկ այլ խուց։
Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն ունի առողջական շատ լուրջ խնդիր, ահազանգում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նշենք՝ վաղը՝ հունվարի 17-ին, ժամը 14:00-ին, «Antifake.am»-ի գրասենյակում (հասցե՝ Բաղրամյան 1, 3-րդ մուտք, 3-րդ հարկ, բնակարան 27) տեղի կունենա հրատապ ասուլիս՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի և «Իմնեմնիմի»-ի գործի վերաբերյալ։
Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյան և Աստղիկ Մաթևոսյան
Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայան


