Խոսք
Ռուբեն Թորոսյան. Առաջին նախագահի մոտ

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Գերագույն խորհրդի պատգամավորներս այցելեցինք ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորելու նրան 80-ամյակի, ինչպես նաև, խորհրդարանի և Անկախության Հռչակագրի հոբելյանական 35-ամյա տարեդարձերի կապակցությամբ։
Հանդիպման ժամանակ, կարծիքներ փոխանակվեցին երկրի այսօրվա մտահոգիչ իրավիճակի և այն հաղթահարելու հնարավոր ուղիների մասին։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հետագայում նման հանդիպումների անցկացման մասին ի նպաստ մեր երկրում ժողովրդավարության, այդ թվում, օրինականության հաստատման գործին։
Ռուբեն Թորոսյան
ՀՀ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ
ԳԽ պ/ակումբի պատվավոր նախագահ