Ռուսական խաղաղապահ առաքելությունը պահուստային ուժեր կկենտրոնացնի Փառուխի հատվածում
Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի թելեգրամյան ալիքը հայտնում է, թե ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը որոշում է ընդունել պահուստային ուժեր կենտրոնացնել Փառուխ գյուղի հատվածում՝ ադրբեջանական զորքի հետագա առաջխաղացումն արգելափակելու համար։
Ըստ ռուսական կողմի՝ երկայումս բնակավայրը խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ է, գրում է «Ազատությունը»:
Խրամորթում վերջին լարվածությունից հետո միայն տղամարդիկ են մնացել, կանայք, երեխաներն ու ծերերը հարևան՝ ավելի ապահով համայնքներ և մայրաքաղաք Ստեփանակերտ են տեղափոխվել։
Երեկ Ստեփանակերտում գազամատակարարումն ամբողջությամբ վերականգնվեց։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե ամբողջ Արցախում գազ կլինի մարտի 29-ից։
Հիշեցնենք՝ մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել: