Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի Երևան և Բաքու
Առաջիկա օրերին Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի Երևան և Բաքու: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնեցին հինգշաբթի օրը ՌԴ ԱԳՆ-ում:
Ըստ լրատվամիջոցների՝ այցը կկայանա վաղը՝ նոյեմբերի 21-ին, իսկ պատվիրակության կազմում կլինեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: