«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կքննարկեն Արցախի հարցը

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կքննարկեն Արցախի հարցը

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն հունվարի 26-ին: Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, որի ընթացքում տեղի կունենան նրա բանակցությունները Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել մի շարք հրատապ միջազգային խնդիրներ, այդ թվում՝ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի թեման, իրադրությունը Սիրիայում, Աֆղանստանում, Պարսից ծոցի գոտում:

Զախարովան նշել է նաև, որ քննարկվելու է ռուս-իրանական երկկողմ օրակարգը: