Քաղաքական
Ռուսաստանի նախագահը ճանաչեց ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահն այսօր` փետրվարի 21-ի երեկոյան որոշում է կայացրել ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։Այս մասին ՌԴ նախագահը հայտարարեց ՌԴ քաղաքաացիներին ուղղված իր հեռուստաուղերձում։
«Ես անհրաժեշտ եմ համարում ընդունել վաղուց ուշացած որոշում՝ ճանաչելու ԴԺՀ–ն ու ԼԺՀ–ն։ Խնդրում եմ Դաշնային ժողովին վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը, ինչպես նաև բարեկամության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը»,– ասաց Պուտինը։