Ռուսաստանի ՊՆ. Ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը ԼՂ-ում
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում այսօր ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը, տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օրվա ընթացքում Թաղավարդի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Տուժողներ չկան»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ միջադեպը կարգավորվել է ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարմամբ ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։
Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը, թե հուլիսի 29-ին ՊԲ զինծառայող է զոհվել` չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։