«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ս. Աստվածածնի Վերափոխման շաբաթապահք

Ս. Աստվածածնի Վերափոխման շաբաթապահք

Ժամանակի մեջ իր հետքը թողնելու համար մարդը ստեղծել է օրացույց, որի ամեն օրն իր «անունն» ու խորհուրդն ունի։ Եկեղեցին էլ ունի իր օրացույցը, որը մարդուն հիշեցնում է, որ ինքը ոչ միայն աշխատուժ է, այլ նաև Աստծո զավակ, ոչ միայն հասարակության անդամ է, այլև երկնքի քաղաքացի։ Իսկ եկեղեցական օրացույցի մեջ առանձնահատուկ են պահոց օրերը ։

Սակայն ի՞նչ է առհասարակ պահքը, ի՞նչ խորհուրդ ունի:

Պահքը տալիս է հնարավորություն և ժամանակ՝ վերագտնելու հոգու ազատությունը։ Այդ ազատությունը պայմանավորված է ոչ միայն մեղքից, մոլություններից, կախվածություններից ու պարապ զբաղմունքներից հրաժարվելով, այլ նաև հարատև աղոթքով, բարի ընթացքով ու պատվիրանապահությամբ:

Պահքին մշտապես հաջորդում է տոնն ու հոգևոր ուրախությունը: Շաբաթապահքի այս շրջանում խնդրենք Սուրբ Աստածամոր բարեխոսությունը ողջ սրտով, զղջանք և ապաշխարենք: Հիշենք՝ չապաշխարելով՝ մարդը քարանում է մեղքի մեջ․ ուստի՝ օգտագործենք մեզ տրված այս թանկ ժամանակը՝ մաքրագործվելու, ապաշխարելու։ Այսպիսով` մաքրված հոգիներով և մարմիններով տոնենք Տիրամոր վերափոխման տոնը` մասնակցելով այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագին:

Նշենք, որ հավարտ Վերափոխման տոնի Սուրբ Պատարագի` բոլոր եկեղեցիներում կկատարվի Խաղողօրհնության կարգ: