«  Դեկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատների հիշատակության օրը

Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատների հիշատակության օրը

Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օրը

  • Ս. Մինասը, Երմոգինեսը և Գրաբոսը նահատակվել են Մաքսիմինոս կայսեր օրոք Ալեքսանդրիայում:
  • Ս. Մինասը կայսեր կողմից ուղարկվում է Ալեքսանդրիա՝ խռովահույզ այդ քաղաքը հանդարտեցնելու: Քրիստոնյաների հանդեպ ցուցաբերած իր հանդուրժողականությունը պատճառ է դառնում, որ բացահայտվի Մինասի և իր դիվանադպիր Գրաբոսի քրիստոնյա լինելը: Նրանց դատելու համար կայսրը մեկ այլ ուսյալ աթենացի է ուղարկում՝ Երմոգինեսին: Նա փորձում է ճարտասանությամբ դարձի բերել Մինասին, սակայն պարտվում է: Զայրացած Երմոգինեսը կտրել է տալիս Մինասի լեզուն և աչքերը փորել տալիս: Հաջորդ օրը, սակայն, տեսնում է հրաշքով բժշկված Մինասին, ինչից ազդված՝ ինքն էլ է քրիստոնյա դառնում: Այդ մասին լսում է կայսրը, անձամբ գալիս է Ալեքսանդրիա և երեքին էլ գլխատել է տալիս:
  • Աղեքսիանոսը (5-րդ դար) Հռոմից էր, ազնվական ընտանիքից: Իր ամուսնության օրը հեռանում է տանից և Եդեսիա քաղաքում իրեն նվիրում է ճգնության: Երբ իր սրբության համբավը տարածվում է, կրկին փառքից փախչելով՝ գալիս է արևելք և մուրացկանի կերպարանքով ապրում է իր հայրական տան սանդուղքների տակ: Ցանկանալով անհայտ մնալ՝ իր մասին հետաքրքրվողներին ասում է, որ ինքը «Աստծո մարդն» է: Մահվանից հետո Ալեքսիանոսի մոտ գտնված մի գրությամբ իմացվում է նրա ով լինելը: Հետագայում Ալեքսիանոսի ծնողները նրա ճգնած վայրի վրա աղոթատեղի են կառուցում:
  • Հովհաննեսը ծնունդով Կ.Պոլսից էր, նշանավոր և հարուստ ծնողների զավակ: Գաղտնի հեռանում է տանից, վանական դառնում, սակայն 6 տարի անց վերադառնում է և բնակվում իր հայրական տան առջև գտնվող մի հյուղակում, որպեսզի, չհրաժարվելով իր արած աղքատության ուխտից, ծնողների կողքին լինի: Մահանում է 25 տարեկան հասակում և իր ինքնությունը ծնողներին հայտնում է միայն մահվանից առաջ:
  • Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Մինասի, Երմոգինեսի, Գրաբոսի, Հովհաննես և Աղեքսիանոս կամավոր աղքատների հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի երրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-12, 2023-12-11, 2024-12-03, 2025-12-08, 2026-12-07, 2027-12-13, 2028-12-11, 2029-12-10, 2030-12-03: