Սամվել Աբրահամյանի պատասխանը ֆեյսբուքյան օգտատիրոջը

ՀԱՐՑ. Բարև Սամվել ջան։ Ես միշտ մեծ հարգանք եմ ունեցել Քո նկատմամբ, բայց հիմա չեմ հասկանում։ Պատկերացնում ես, որ հանկարծ պարզվի որ Էջմիածնի սրբավայրը այդ անաստվածները վեր են ածել զինապահեստի, որպես ամենաապահով տեղ։
ՊԱՏԱՍԽԱՆ
1․ Իրականությունը բոլորովին այլ պատկեր է տալիս։ ԱԱԾ և ոստիկանության ավելի քան 200 ծառայող Էջմիածնում, մի 20-30-էլ Գյումրիում գալիս են բերման ենթարկելու (իրենց հաղորդագրությունն է) մեկ անձի։ Ընդամենը մեկ անձի։ Գալիս են Մայր Աթոռ և Շիրակի թեմական կենտրոն, որտեղ զինված անձինք և դիմադրություն ի բնե չի կարող լինել։ Արտառոց երևույթ է չէ՞։ Ընդ որում, այդ մարդուն նույնիսկ ծանուցագիր չի հանձնվել, նույնիսկ չեն փորձել նախապես զրուցել նրա հետ։ Ի՞նչ է սա նշանակում։ Իմ խորին համոզմամբ, Նիկոլը բոլորովին այլ նպատակ է ունեցել՝ բախում հրահրել ուժայինների ու հոգևորականության միջև և ջարդել հոգևորականներին, որից հետո գործի կդրվեր նրա գլխավոր պլանը՝ եկեղեցու ջարդը։
Եվ դրա համար նա ամիսներով հող էր նախապատրաստում իր ելույթներով, ու հատկապես վերջին շրջանում։ Դա տեղի չունեցավ միայնումիայն մի կողմից հոգևորականների սառնասրտության, լայնախոհության, մյուս կողմից՝ ժողովրդի, քաղաքական ուժերի և հասարակական գործիչների վճռական հակազդեցության շնորհիվ։
Հայրենի իշխանությունն այդպես չի վարվում, այդպես վարվում է թշնամին, կամ մոլագարը։ Իշխանությունն ամեն գնով պահպանելու մղումը նրա մոտ բացահայտորեն առաջ են բերում բռնակալի դրսևորումներ։
2․ Մեր դիրքորոշման մասին։ Մենք ոչ թե առանձին հոգևորականների ենք պաշտպանում, այլ Հայ Առաքելական եկեղեցին՝ մեր ժողովրդի հոգևոր հիմնասյունը։ Նիկոլը ոչ թե օրինականություն ա ուզում հաստատել, այլ օրենքների կոպիտ ոտնահարմամբ գրոհ ա սկսել ամբողջ եկեղեցու դեմ՝ մենիշխանություն հաստատելու նպատակով։ Ու որպես քողածածկույթ ներկայացնում ա ինչ-ինչ «վեհ» նպատակներ։ Ստալինն էլ միլիոնավոր մարդկանց էր սպանում կամ բանտերը նետում՝ հանուն կոմունիզմի լուսավոր ապագայի։ Իր վարկանիշի սարսափելի անկման պայմաններում, մինչև 2026-ի ընտրությունները պատուհասը պետք ա փորձի վերացնել դիմադրության բոլոր կենտրոնները, իսկ եկեղեցին ամենահզորներից ա։ Թուղթ ու գրիչ վերցր ա և կազմիր քո կարծիքով Հայաստանի առջև էսօր կանգնած բոլոր մարտահրավերների ու առաջնային լուծում պահանջող խնդիրների ցուցակը՝ համարակալելով ըստ կարևորության աստիճանի։ Տես եկեղեցու «բարեփոխումը» էդ ցուցակում ո՞ր տեղը կդնես (ու կդնե՞ս, արդյոք, ընդհանրապես), ու մտածի, թե ինչու՞ է այդ խնդիրը բերվել առաջին պլան։ Մի անհանգստացի, դու մեզ լավ ես ճանաչում։ Նախագահը ու իր թիմը երբեք չեն կատարի որևէ քայլ, որը կհակասի մեր ժողովրդի ու պետության շահերին, կամ կաջակցեն որևէ անօրինության։ Մեր խնդիրն ա պաշտպանել պետությունն ու ժողովրդին պատուհասի բերած ու դեռ բերվելիք փորձանքներից։