«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Սերգեյ Լավրոր. Հայաստանն առաջարկել է սահմանազատման հանձնաժողով ձևավորել

Սերգեյ Լավրոր. Հայաստանն առաջարկել է սահմանազատման հանձնաժողով ձևավորել

Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին, «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա ասուլիսում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը։

«Բառացիորեն երեկ ես շփվել եմ Հայաստանի իմ գործընկերոջ հետ, որի մոտ նոր առաջարկներ կան, դրանք մենք կփոխանցենք Բաքվին։ Կտեսնենք ինչպես անել, որ այդ հանձնաժողովը որքան հնարավոր է շուտ աշխատի: Օպտիմալ է ստեղծել այդ հանձնաժողովը՝ օրակարգում ներառելով առաջնահերթ լուծում պահնաջող հարցերը»,- ասել է Լավրովը։

Նա կրկնել է ռուսական կողմից բազմիցս արտահայտված դիրքորոշումը, որ Մոսկվան հանդես է գալիս Ադրբեջանի ու Հայաստանի միջև շուտափույթ սահմանազատման օգտին, նշելով, որ սահմանազատումը կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։
«Սակայն դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին ու կարգավորման հարցին, դա զուտ երկկողմանի հարց է, որն արդեն գրեթե մեկ տարի մենք առաջակում՝ ենք սկսել մշակումները, դրա համար ստեղծել սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողով»,- ասել է Լավրովը։