Սերգո Տոնոյան. Իրականում էս ամեն ինչի հիմքում վախն է
Հեռվում լսվեց մի կխտարի ձայն…
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Նախագահ Տեր-Պետրոսյանին: Զսպելով ծիծաղը, մի քանի բան ասեմ.
«Այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքը կունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին, եւ «թքած», թե հետո ով ինչ կասի»: Ալենն ակնարկում է, որ մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը տանից դուրս չեկավ: Ուզում եմ հիշեցնեմ, որ այս կեղծիքը 2008-ից տարածում էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց քարոզչամիջոցներով ու անձնական օգտագործման գործիչներով: Այնինչ Տեր-Պետրոսյանին ուժով ենթարկել էին տնային կալանքի, ուժային կառույցների մի քանի շղթայով շրջապատելով նրանց տունը, սահմանափակել նրա տեղաշարժվելու ազատությունը, ինչը փաստվել էր նաև բազմաթիվ եվրոպական կառույցների զեկույցներով: Այս կեղծ թեզը անխնա մերկացնում էր նաև Ալենի շեֆ Նիկոլ Փաշինյանը, քանի դեռ չէր դավաճանել համաժողովրդական շարժմանը: Բայց, երբ երկուսն էլ 2013-ին հայտնվեցին Միշիկի տիրապետության տակ, սկսեցին ակտիվորեն շրջանառել այս կեղծիքը: Հիմա ինչպես Ազգակործան պատուհասը, այնպես էլ փոքրիկ պատուհասիկ Ալենը առատորեն օգտվում են իրենց դաշնակիցներ Քոչարյանի ու Սարգսյանի կեղծ քարոզչական թեզերից: Ռոբերտը, Սերժը, Նիկոլը (իր ալեններով) բոլորը նույն սանրի կտավն են.
ա) անողոքաբար ու բազմիցս խաբել են իրենց ժողովրդին,
բ) մեկը զուգարանում ծեծել-սպանել է տվել, մյուսը ախռանայի միջոցով չեզոքացնելով թքել է քաղաքացու դեմքին, էն մյուսն էլ ամբողջ իշխանությունն ուսին կամեռաների առաջ նվաստացնում էր մաքսավորին,
գ) երեքն էլ մսխել են Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ հայ ազգի լավագույն ու միակ նվաճումը վերջին հազարամյակում՝ Արցախի ազատագրումն ու փառավոր հաղթանակը:
Իրականում էս ամեն ինչի հիմքում վախն ա, որ կրծում ա Ալենի՝ եղնիկի պես փափուկ սիրտը: Վախը, որ էն դավաճանությունը, որ իրենք գործել են հայ ազգի հանդեպ չի մոռացվելու: Ինչպես նաև չի մոռացվելու, թե ինչպես էր մարտի 1-ի երեկոյան իրավապահներին համոզում, որ ինքը Լևոն Քոչարյանի մտերիմն է, ինչպես էր ամիսներով պտտվում Կոնգրեսի գրասենյակի պատերի տակ, ձոներ արտասանում Տեր-Պետրոսյանի հասցեին՝ մի փոքր ուշադրության արժանանալու համար: