Մարտի 1
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով. Հետք
Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգի մեր աղբյուրները: Նշենք, որ հարցաքննությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, տևել է շուրջ 6 ժամ, սակայն չի ավարտվել և պետք է շարունակվի, գրում է «Հետք»-ը:
Հիշեցնենք, որ Սարգսյանը 2008թ. մարտին Հայաստանի վարչապետն էր, և փետրվարին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների համաձայն իբր «ընտրվել էր» Հայաստանի նախագահ:
ՀՔԾ-ից այս առնչությամբ դեռևս մեկնաբանություն չեն տալիս: