Խոսք
Շաբաթական երկու օր ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից
Այսուհետեւ արտակարգ դրության պայմաններում շաբաթական երկու օր ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից, տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջում կատարված գրառումը։
«Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։
Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։
#ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները»,- ասված է գրառման մեջ։