Մարտի 1
Շարունակվում է Քոչարյանի վերաքննիչ բողոքի քննությունը (ուղիղ)
Վերաքննիչ դատարանում այսօր՝ նոյեմբերի 28-ին, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:
Սպասվում է, որ նախկին նախագահի պաշտպանական թիմն ինքնաբացարկ է հայտնելու գործով նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ:
Քիչ առաջ դատարանն ընդմիջում հայտարարեց՝ մինչև 17:00-ը: