Պաշտոնական
Շուտով. Dine Sky՝ ճախրող ռեստորան Երևանում
Երևանում ապրիլին կբացվի օդում սավառնող Dine Sky ռեստորան դուբայականի համանմանությամբ, իր Facebook-ում գրել է Invest in Armenia նախագծի գործադիր տնօրեն, հիմնադիր Հովսեփ Պատվականյանը:
«Ռեստորանը կախված կլինի 45-50 մետր բարձրության վրա: Հյուրերը կկարողանան պտտել աթոռները 180 աստիճանով, ինչպես նաև հետ տանել նստատեղերը և պառկել դրանց վրա: Dine Sky ճաշարանը Երևանում եռակի էժան կլինի, քան դա արժե այլ երկրներում (մոտ $ 45)»,- ասել է Պատվականյանը: