Արցախ
Շոյգու. ՌԴ ԶՈՒ-ն Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավորն է
Սիրիայում տեղակայված ռուսական զորքերի խումբը խաղաղության պահպանման երաշխավորն է այս երկրեւմ, ինչպես և ՌԴ ԶՈւ անձնակազմը՝ Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ավելի քան մեկ տարի ռուս խաղաղապահները պայմաններ են ապահովում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանք հաստատելու համար, նպաստում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնմանը։ Այս պահին ոչ մի լուրջ միջադեպ թույլ չի տրվել»,- ասել է նախարարը՝ ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում։