«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

SIPRI զեկույց. ՀՀ ռազմական ծախսերը 2020 թ. նվազել են, Ադրբեջանինը՝ ավելացել

SIPRI զեկույց. ՀՀ ռազմական ծախսերը 2020 թ. նվազել են, Ադրբեջանինը՝ ավելացել

Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը՝ SIPRI-ն հրապարակել է նոր զեկույց՝ 2020 թվականին աշխարհում ռազմական ծախսերի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է factor.am-ը:

Զեկույցում համեմատական է տարվել Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ծախսերի միջև։ Դրանում նշվում է, որ 2020 թվականին Ադբեջանը մեծացրել է իր ռազմական ծախսերը 17 տոկոսով, ինչն ամենամեծն է Արևելյան Եվրոպայում։ Նշվում է, որ ռազմական ծախսերի ավելացումը մեծապես կախված է եղել տարածաշրջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության հետ։

Ըստ զեկույցի՝ ի հակադրություն Ադրբեջանի՝ ՀՀ ռազմական ծախսերը 2020 թվականին նվազել են 2,6 տոկոսով։

Նշվում է, որ Ադրբեջանը իր ՀՆԱ-ի 5,4 տոկոսը ծախսել է ռազմական ոլորտի վրա, իսկ Հայաստանը՝ 4,9 տոկոսը։ Համաձայն զեկույցի՝ ամենամեծ ռազմական ծախսերը կատարող երկիրը ԱՄՆ-ն է եղել: