Սուրեն Պապիկյանը՝ «կեղծ աճուրդների» մասին
Մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը։
Անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ապօրինի կերպով սեփականաշնորհված հողատարածքները օրինական ճանապարհով պետությանը վերադարձնելու գործընթացին, նշեց, որ տարիներ շարունակ կեղծ աճուրդներ են տեղի ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ և եղել է ազատ տարածքները փայ-փայ անելու գործընթաց, իսկ այժմ դրանք բացահայտվելու են, ու ապօրինի կերպով սեփականաշնորհված հողատարածքները վերադարձվելու են պետությանը։
«Օրինակ՝ ՀՔԾ-ն ուսումնասիրություն է կատարել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում և այդ ուսումնասիրության արդյունքներով կարող ենք եզրակացություն անել, որ աճուրդները տեղի են ունեցել սահմանված կարգի խախտմամբ, ոչ օրինական։ Հիմա մի շարք մարզերի համայնքներում տասնյակ հեկտարների հողատարածքներ տարբեր մարդկանց են պատկանել, բայց նրանց անունով սեփականության վկայականները հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանի տանը։ Գործի քննության ավարտից հետո մենք, հավանաբար, կդիմենք ՀՀ վարչական դատարան այդ սեփականաշնորհման գործընթացները չեղարկելու համար»,- մանրամասնեց նախարարը։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն 190 ծրագիր է ներկայացվել, որոնցից 14-ն արդեն իրականացվել է, եւս 31 ծրագիր իրականացման փուլում է, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով, մնացյալը դեռևս հայտարարված մրցույթներ են, որոնցով մինչև տարվա կես արդեն կունենանք կոնկրետ արդյունքներ:
«2018-ին սուբենցիոն ծրարգերի համար տրամադրվել է ավելի քան մեկ մլրդ դրամ կառավարության կողմից, և այս ընթացքում իրականացվել և պատրաստվում է իրականացնել ասֆալտապատման ոլորտում 51 ծրագիր, խմելու ջրի ոլորտում՝ 11, կոյուղի՝ 3, ոռոգում՝ 7, փողոցային լուսավորություն՝ 24 բնակավայրերում, տեխնիկայի ձեռքբերում՝ 8, համայնքային շինությունների շինարարություն՝ 14, մանկապարտեզ, դպրոց՝ 15, այգիներ, պուրակներ, բակեր՝ 16 և մեկ աղբավայրի բարեկարգում:
Ինչ վերաբերում է այս տարվան, ապա մարտին ամփոփել ենք այս տարվա սուբվենցիոն ծրագրերի ցանկը և ունենք մոտ 512 սուբվենցիոն ծրագրեր՝ 22,6 մլրդ դրամի: Իհարկե, հնարավոր է այս ծրագրերի մի մասը հանձնաժողովը չընդունի, դա սովորաբար մի փոքր մասն է կազմում: Սա աննախադեպ ցուցանիշ է, որն ուղղված է համայնքներին ինքնուրույն դարձնելու և նաև ապակենտրոն կառավարման նպատակ ունի»,- ընդգծեց Պապիկյանը և հավելեց, որ ջրամատակարարման համակարգերում փոփոխություն տեղի կունենա մոտ 110 բնակավայրերում:
Նախարարը նաև ներկայացրել է մարտի 23-ին համապետական շաբաթօրյակի շրջանակներում իրականացվելիք միջոցառումները, անդրադառնում տարածքային կառավարման ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերին։Հիշեցնենք, որ շաբաթօրյակին մասնակցելու են նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ