«  Մայիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Սուրեն Սուրենյանց. «Նիկոլին էլ, Ռոբերտին էլ, Սերժին էլ ձեր մեջ փնտրեք»

Սուրեն Սուրենյանց. «Նիկոլին էլ, Ռոբերտին էլ, Սերժին էլ ձեր մեջ փնտրեք»

«Ով էս պայքարի հետ չի, Նիկոլ ա»,- երեկ ասել է Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր ընթացիկ շարժման ընթացքում ավելի վտանգավոր հայտարարություն դեռ չէր արվել` նման բարձր մակարդակով։

Փաստորեն, հասարակության սորտավորումն ոչ միայն Նիկոլի ու նրա "հեղափոխության" խմբի, այլ նաեւ առնվազն` ՀՅԴ-ի կամ "Հայաստան" դաշինքի ձեռագիրն է։

Նիկոլենք հասարակությունը բաժանում են "սեւերի" ու "սպիտակների", "հեղափոխականների" ու "հակահեղափոխականների", դաշնակցականները` "Նիկոլների" եւ "հայրենասերների": Ու որեւէ մեկը կարծում է, որ նման շանտաժով կարող է հանրահավաքի մասնակիցների թի՞վ ավելացնել։ Լավ չեք ճանաչում մեր ժողովրդին։ Օրինակ, իմ պես մտածող մարդիկ, որոնք Փաշինյանին պատուհաս են համարում ու նրա հեռացումն` անհրաժեշտություն, նման շանտաժով հրապարակ երբեք չեն գա։

Ավելին, նման հայտարարություններով ընդամենն իշխանության դիրքերն եք ուժեղացնում։ Նիկոլ Փաշինյանից դժգոհների թիվը շատ-շատ ավելի մեծ է, քան այն առավելագույն 15000-ը, որ դուք կարողանում եք հավաքել։ Հիմա ի՞նչ` այդ 15000-ից դուրս մնացածը Նիկո՞լ են։ Իսկ գուցե անկե՞ղծ լինեք, փորձեք պարզե՞լ, թե ո՞ւմ կամ ի՞նչ պատճառով հասարակությանը չեք կարողանում կոնսոլիդացնել` նույնիսկ այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը իրական կողմնակիցներ գրեթե չունի։

Նույն տրամաբանությամբ` ես կարող եմ ասել, որ Իշխան Սաղաթելյանն է Նիկոլ, որովհետև 2018-ին նաև ՀՅԴ ձայների միջոցով է դարձել վարչապետ։ Նույն տրամաբանությամբ կարող եմ ասել, որ Նիկոլից դժգոհ հասարակությունը տասնյակ հազարներով հրապարակ չի գալիս, որովհետև նայում է հարթակին ու Ռոբերտ եւ Սերժ է կարդում։

Նիկոլին էլ, Ռոբերտին էլ, Սերժին էլ ձեր մեջ փնտրեք ու կհասկանաք, թե ինչու տասնյակ հազարներ չեն հավաքվում։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց