Պաշտոնական
Ստեղծվել է առցանց բժշկական հարթակ
Գործարկվել է միանգամայն նոր և անվճար բժշկական հարթակ, որը հնարավորություն կտա ընտրելու բժիշկ` հիմնվելով տրամադրված մատչելի, օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության վրա։
Այցելուի համար հավելվածի հնարավորություններն են՝
- նշված քաղաքում գտնել տվյալ մասնագիտացմամբ գործող և գրանցված բոլոր բժիշկներին,
- կարդալ բժշկի կենսագրությունը,
- տեսնել տվյալ բժշկին այցելած այլ պացիենտների կարծիքները,
- տեսնել պարզ և օբյեկտիվ սանդղակ բժշկի առավելությունների և թերացումների մասին,
- առցանց օր և ժամ ամրագրել այցելության համար:
Android: https://play.google.com/store/apps/details?id=am.dryan.partner
IOS : https://apps.apple.com/am/app/doc-yan/id1505361288
Բժշկի համար հավելվածի հնարավորություններն են՝
- գրանցվել հարթակում և լինել տեսանելի մեծ հանրության համար,
- տեսնել սեփական գործունեության օբյեկտիվ գնահատականը,
- օգտվել հավելվածի մի շարք ծառայություններից՝ գովազդից մինչև վիճակագրություն,
- քայլել ժամանակին համընթաց:
Android : https://lnkd.in/eqxA-Rn
IOS : https://lnkd.in/dNqMaDk
Սոց. ցանցեր՝ Facebook, Instagram
Հավելվածի հեռանկարներն են՝
- իրազեկել քաղաքացիներին իրենց սկրինինգների, պատվաստումների մասին,
- ունենալ Հայաստանի բժիշկների հստակ և մշտապես թարմացվող շտեմարան,
- ամբողջությամբ թվայնացնել բժշկի մոտ գրանցումը,
- ապահովել հերթագրումը` վերացնելով հերթերը,
- ունենալ վիճակագրություն ամենապահանջված մասնագետների մասին: