«  Հունվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Ստեղծվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն

Ստեղծվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգյանը հրամաններ է ստորագրել ոստիկանության քրեական հետախուզության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունները լուծարելու մասին։

Սարգսյանի մեկ այլ հրամանով նշված գլխավոր վարչությունները վերամիավորվել են՝ ստեղծվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:

Վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը:


Արտակ Կարապետյանի կենսագրությունը

Ծնվել է 1966 թ. հոկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում:
1984-1988 թթ.` սովորել և ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն քաղաքական ուսումնարանը:
22.09.1988-31.08.1989 թթ.` ծառայել է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերում,
31.08.1989-14.06.1991 թթ.` ՀԽՍՀ ՆԳՆ ՀՊՎ թիվ 4 ԻՌՀՄ պետի տեղակալ,
14.06.1991-25.12.1992 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀ վարչության կազմեթոդական բաժնի օպերլիազոր,
25.12.1992-20.12.1993 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀ վարչության իրային հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ օպերլիազոր ,
20.12.1993-08.09.1994 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀՎ 3-րդ բաժնի անչափահասների գործերով ավագ օպերլիազոր,
08.09.1994-30.10.1995 թթ.` Երևան քաղաքի Մաշտոցի ՆԳԲ ՔՀԲ պետի պրոֆիլակտիկայի գծով տեղակալ,
30.10.1995-18.03.1996 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀՎ 4-րդ բաժնի պետ,
18.03.1996-28.10.1996 թթ.` Երևան քաղաքի Կենտրոնական ՆԳԲ պետի օպերատիվ գծով տեղակալ,
23.06.1997-19.08.1999 թթ.` ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում բաժնի պետ,
19.08.1999-08.08.2005 թթ.` ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում բաժնի պետ,
08.08.2005-13.07.2011 թթ.` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ,
13.07.2011-22.05.2012 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ,
22.05.2012-12.10.2012 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՆԳ վարչության Նոր Նորքի բաժնի պետ,
12.10.2012-18.10.2013 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ,
ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. հոկտեմբերի 18-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. օգոստոսի 8-ի հրամանով նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 2018 թ. մայիսի 18-ի հրամանով նշանակվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 2018թ. օգոստոսի 20-ի հրամանով նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ: