Տիգրան Եգորյան. «Քոչարյանը ծանր հանցագործություն է կատարել, անձեռնմխելիության հարց չկա»
«Ազատության» զրուցակիցը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն է:
«Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ անձեռնմխելիությունը նախատեսված է միայն այն բանի համար, որ կոնկրետ պաշտոնյան հնարավորություն ունենա վայելելու այն բավարար անկախությունը իշխանության մյուս թևերից, որը բավարար կլինի Սահմանադրությամբ և օրենքով իր վրա դրված պարտականությունների կատարման համար:
Ցանկացած այնպիսի գործողության, որը դուրս է գալիս օրինականության և Սահմանադրության տիրույթից և համապատասխանում է կոնկրետ հանցավոր արարքների նկարագրությանը, այս անձեռնմխելիության ինստիտուտը կոչված չէ որևէ երաշխիք տալու:
Այսինքն, սա ի չարս չի կարող օգտագործվել: Այս ինստիտուտի նպատակը այն չէ, որ համապատասխան պաշտոնյան, օգտվելով իր լիազորություններից կարողանա խախտել այն իրավունքները, որոնց պաշտպանության համար նա պատասխանատու է:
Սահմանադրական դատարանն այս կազմով չի ապահովում անկախ, անաչառ, անկողմնակալ չափանիշները, ուստի որոշումները չեն կարող ընդունվել իշխանության մյուս թևերի կողմից», նշել է Եգորյանը:
Ամբողջական՝ տեսանյությում