«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Տիգրան Պասկևիչյան. «Հոբելյանին ընդառաջ»

Տիգրան Պասկևիչյան. «Հոբելյանին ընդառաջ»

aliqmedia.am. «Երեկ կեսօրից մի վերնագիր էր թափառում մեդիա տիրույթում՝ «Հայտնի է՝ երբ հրաժարական կտա վարչապետը»։
Հայտնի չէ, սակայն, ինչո՞ւ է հրաժարական տալիս։ Չէ, լուրջ, ես իսկապես չեմ տեսնում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն։

Եթե ճիշտ եմ հասկանում «հրաժարական» բառի իմաստը, նա այդ բանը պետք է արած լիներ ամենաուշը 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ խորապես զղջալով եւ ներում հայցելով իր ղեկավարած երկիրն անհեռանկար պատերազմի մեջ ներքաշելու համար։

Պետք է խոստովաներ, որ ինքն անձամբ ձախողվել է։ Շեշտում եմ «անձամբ»-ը, որովհետեւ վերջին երեք տարում Հայաստանում քաղաքական ու պետական կազմակերպվածք չի եղել։

Հենց կազմակերպվածք, ստրուկտուրա, որտեղ ամեն մեկն ունի իր գործառույթն ու ամեն մեկն այդ գործառույթով հակակշռում է մյուսին։ Հակակշիռ չէին ու չեն նաեւ խորհրդարանում պատգամավոր աշխատող ընդդիմադիրները։

Եթե «հրաժարական» բառն այլ իմաստ ունի, ուրեմն այո՛, հունիսի 20-ին կլինեն արտահերթ ընտրություններ, եւ, քանի որ իրեն հարգող քաղաքական ոչ մի ուժ առաջադրված պայմաններով չի մասնակցի այդ միջոցառմանը, դա կլինի մեր պարտության եւ նվաստացման փառահեղ վերամեկնարկը (restart)...»

Լրագրող, սցենարիստ Տիգրան Պասկեւիչյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուր aliqmedia.am կայքում