«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Տիգրան Պասկևիչյան. «Մեր փորձով մեր դեմ»

Տիգրան Պասկևիչյան. «Մեր փորձով մեր դեմ»

Ալիք Մեդիա. «...Որ Եվրամիության հատուկ դեսպան Տայվո Կլաարն անհանգստացած է, ոչինչ, ջուր կխմի, կհանգստանա, որ ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ՀԱՊԿ-ը եւ մյուսները մտահոգ են, ոչինչ, երկու օր թռուցիկ հայտարարություններ կանեն ու կմտնեն անտարբերության ռեժիմի մեջ։

Նրանց աչքի առջեւ որեւէ պետության մասնատումը կամ, անգամ, վերացումը փաստ է, որն ընդունվում է ի գիտություն։ Ոչ ոք ուրիշի դարդը չի լացում, առավելեւս չի հանձնառում ուրիշի պաշտպանությունը, էլ չասած՝ արդարության վերականգնման մասին։

Սա գիտի Իլհամ Հեյդարովիչ Ալիեւը, դրա համար համարձակ հրաման է տալիս ռազմական գործողություններ ծավալել ուրիշի տարածքում։ Ռուսը կգա-չի գա, ամերիկացին ու ֆրանսիացին չեն գա հաստատ, Հունաստանն ու Կիպրոսը շիրա կտան կողքից։

Բայց ամեն ինչից առաջ նա գիտի, որ դիմացը պետություն չկա, դիվանագիտություն չկա, քաղաքական միտք չկա։ Կա պողպատե մանդատ, որը ներքին եւ միանգամյա օգտագործման համար է։

Տիգրան Պասկևիչյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում