Տիգրան Պասկևիչյան. Նրանք պետք է հեռանան ու լռեն ԸՆԴՄԻՇՏ
Հիմա որ ասես՝ հավաքվեք ու բոլորով ռադ եղեք, մի խելոք կգտնվի ու կասի՝ ողբերգության վրա եք խաղում։ Հա, հենց ողբերգության վրա ենք խաղում, հենց ողբերգությունը (արդեն որերորդ) պետք է կազմակերպի մեր հավաքական պատասխանատվությունը։ Եվ մեր հավաքականությունը չպետք է բավարարվի կառավարության անդամների մեկ րոպե լռությամբ։
Նրանք պետք է հեռանան ու լռեն ընդմիշտ։
Կրկնում եմ՝ ԸՆԴՄԻՇՏ
Այսօր՝ հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայող մահացել է: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայող և մեկ սպա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ: