«  Հունվար 2025  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Տիգրան Պասկևիչյան. Շնորհավորանքի փոխարեն

Տիգրան Պասկևիչյան. Շնորհավորանքի փոխարեն

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ

Եթե «կրթությունը նորաձեւ է» ակցիան գռեհիկ քաղքենության դրսեւորում չէ, դրա նախաձեռնողներն այսօր աննախադեպ մեծ շուքով պետք է նշեին Հայաստանի հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը։ 

Այդ գործին պետք է լծված լինեին պետական միջոցներից սնվող Հանրային մեդիաները՝ երկրի առաջին ղեկավարին ներկայացնելով որպես կրթությունը, գիտությունն ու միտքը մարմանվորող կերպար։

Չսպասելով հոբելյանին՝ ակցիան նախաձեռնելու հենց ամենասկզբից համաժողովրդական լայն քննության առարկա պետք է դարձնեին «Ղարաբաղ» կոմիտեն, որի անդամները՝ գիտնականներ, դասախոսներ, գրողներ, ուսուցիչներ, ոչ թե անհոդաբաշխ ամբոխահաճ ճիչերով էին ստանձնել ազգային շարժում ղեկավարողի դերը, այլ ընտրվել էին հե՛նց կրթված, բանիմաց ու մտածող լինելու հատկանիշներով։

Առանձին ուսումնասիրության ու քննարկման նյութ պետք է լիներ նաեւ 1990-ին ընտրված խորհրդարանը, որն ամենաինտելեկտուալն էր Հայաստանի նորագույն պատմության ողջ ընթացքում։

Մի՞թե երկիր հիմնադրողների, երկիրը հաղթանակների տանողների, կայունությունն ապահովողների օրինակը չէ, որ սերունդներին պետք է մղի դեպի կրթության «նորաձեւության» դաշտ։

Բայց «կրթությունը նորաձեւ է» ակցիան հղացվել է մի պարզ նպատակով. հանրահայտ զույգը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ամեն կերպ պետք է խուսանավի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ։

Սա է, ցավոք, այսքան տխուր։

Տիգրան Պասկևիչյան