Տիգրան Պասկևիչյան. Շտապում է, որ չուշանա
Ալիք Մեդիա. «...2021 թվականի հունիսի 20-ին սկսվեց հայկական ռոբակրատիան, ինչը որոշ շրջանակներ համարում են փաշինյանական ժողովրդավարություն։
Ասեմ, որ նրանց համար դա դրախտ թվացող իրավիճակ է. համապետական ընտրությունները չեն կեղծվում, ՏԻՄ ընտրություններում երբեմն հաղթում են «օտարները», բարձր պաշտոնյայի մեքենան ոստիկանները տանում են «պլաշչադկա» եւ այլն, բայց հեղափոխության հայրն այդուհանդերձ նեղվում է, որ արդեն չորս տարի ինքն ընդամենը նախկինների հակապատկերն է։
Կհարցնեք՝ իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Հայաստանի արդեն հրաժարյալ նախագահը։ Պատասխանեմ՝ ոչ մի։ Նա երբեք ոչ մի կապ չի ունեցել ներհայաստանյան քաղաքականության հետ, պարզապես պետության անվանական գլխի հեռանալը (դարձյալ անկախ պատճառներից) ռոբակրատիան թոթափելու լավ առիթ է։
(Սահմանադրությունն էլ փոխվելու է նույն պատճառով։)
Նիկոլ Փաշինյանը շտապում է։ Նա ձգտում է կատարյալ ժողովրդավարության ու քանի որ չգիտի՝ դա ինչ է, ստանալու ենք մի բան, որն արտաքին հատկանիշներով ժողովրդի կամքի արտահայտություն է, խորքում՝ ինքնուրույն (հակապատկերազերծ) միապետություն։
Նորություն չէ, որ ժողովրդավարությունը, պետական հաստատությունների անցնցում ձեւավորումից բացի կամ առավել, դիսկուրս է, որում անձը ստորադասված է գաղափարներին, նախաձեռնություններին, որոշումներին, իրագործումներին։
Եվ սա իմացողը չի հավատա, որ մեկը՝ առանձին անհատ-անձը, կարող է լուծել բոլոր խնդիրները։ …իսկ դրանք քիչ չեն։
Եթե այսօր կամ վաղը չհայտնվեն քաղաքական նոր (ոչ միայն ծննդյան վկայականով) ուժեր եւ չզբաղեցնեն գոնե ընդդիմության աթոռները, Հայաստանը դառնալու է մենապետական երկիր, որովհետեւ ժողովրդավարությունն առանց մտքերի մրցակցության «օջախ» է եւ «ընտանիք»։
Տիգրան Պասկեւիչյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: