Աշխարհ
Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովի հետ և հաղթեց 5։0 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ամերիկացի Քեյշոն Դևիսը։ Կիսաեզրափակիչի մենամարտը նա կանցկացնի օգոստոսի 6-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 14։32։