Հասարակություն
Տոկիո մեկնող պարալիմպիկ միակ հայաստանցին մարզվում է սեփական միջոցներով (տեսանյութ)
Տոկիոյում կայանալիք պարալիմպիկ մրցումներին Հայաստանից մասնակցում է ընդամենը մեկ մարզիկ՝ Ստաս Նազարյանը։ Խաղերը տեղի կունենան օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը։
Այս օրերին Ստասն իր մարզչի՝ Հայկ Աբգարյանի և հաշմանդամային սպորտի մարզիկ Օնիկ Հովակիմյանի հետ մարզվում է Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում՝ առանց պետական աջակցության, սեփական միջոցներով։
Թեև Տոկիո մեկնելու և մասնակցության անհրաժեշտ ծախսերը հոգացել է ՀՀ կառավարությունը, սակայն մարզիկը լավ կարգավիճակում լինելու և հետագայում սպասելի արդյունք ապահովելու համար պետք է ունենա անհրաժեշտ գույք և տարեկան մի քանի մարզումներ անցկացնելու նախապայմաններ։
Մանրամասները՝ a1plus-ի տեսանյութում